Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Անվճար բարեգործական ճաշարաններ. մի վարչական շրջանում՝ 6 հատ, մյուսում՝ ոչ մի

Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործում են շուրջ 20 բարեգործական ճաշարաններ: Այստեղ են այցելում մեծահասակներ, թոշակառուներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ, երբեմն նաև սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներ: Սնունդը տրամադրվում է օրական մեկ անգամ, սովորաբար երկու տեսակի ճաշատեսակ՝ հացով, հյութով կամ թեյով:

Խնդիրը, սակայն, այն է, որ վարչական շրջաններից մեկում կարող է լինել 6 այդպիսի բարեգործական ճաշարան, իսկ մյուսում չլինի և ոչ մեկը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը ևս նշեց, որ այդպիսի ճաշարաններ ոչ բոլոր վարչական շրջաններում կան:

Օրինակ Նոր Նորք վարչական շրջանում գործում է 6 բարեգործական ճաշարան, մենք տեղեկացանք, որ դրանցից 5-ը պատկանում են առանձին մարդկանց՝ բարեգործների, իսկ մեկը ֆինանսավորվում է վարչական շրջանի թաղապետարանի կողմից: Քանաքեռ-Զեյթունում կա երեք նմանատիպ ճաշարան:

Մինչդեռ Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում այդօրինակ ճաշարաններ առհասարակ չկան. ասել է, թե այս թաղամասերում ծերեր, հաշմանդամներ կամ թոշակառուներ չեն բնակվում կամ էլ բոլորը սոցիալապես այնքան ապահով են, որ դրա կարիքը չկա էլ:

Մալաթիա վարչական շրջանում գործում է երկու բարեգործական ճաշարան, որոնցից մեկը ֆինանսավորում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մյուսը՝ թաղապետարանը: Մենք պարզեցինք, որ այս երկու ճաշարաններից միասին օգտվում է մոտ 250 հոգի:

Ավան վարչական շրջանի ճաշարանն, օրինակ, ֆինասավորվում է «Առաքելություն» բարեգործական հիմնադրամի կողմից: Այստեղ օրական այցելում է մոտ 200 մարդ: Կազմակերպության աշխատակից Նուրիկ Դաղունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրենք ֆինանսական խնդիրներ ունեն, պետության հետ բանակցություններ են վարում, որպեսզի ֆինանսավորում ստանան և էլ ավելի շատ մարդկանց կարողանան օգտակար լինել:

Աջափնյակ վարչական շրջանում ևս գործում է բարեգործական ճաշարան, որտեղ այցելող Արթուր պապը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամաբ գոհ է ուտելիքից, համեղ են պատրաստում, պարզապես վատ է, որ օրը մեկ անգամ են սնունդ տալիս և տեղն էլ իր բնակության վայրից մի քիչ հեռու է:

Մնացած բոլոր վարչական շրջաններում գործում է մեկական ճաշարան, իսկ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Էրեբունի վարչական շրջանում գործում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի աջակցությամբ մի հանրակացարան, որտեղ հոգ են տանում անօթևանների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում