Thursday, 25 06 2026
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

«Ասոցացման համաձայնագրի ճանապարհին Ուկրաինան կարողանում է հաղթահարել Ռուասատանի «պրեսինգը»»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի («Ռազումկովի կենտրոնի») տնօրենի տեղակալ, Ուկրաինայի ԱԳ նախկին փոխնախարար, քաղաքական վերլուծաբան Վալերի Չալին:

 – Պարոն Չալի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում ակտիվ քննարկվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հարցը: Օրերս Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, որ Ուկրաինան հասել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերջնակետին: Այս հայտարարությունը հետաքրքրական էր Շտեֆան Ֆյուլեի դիտարկումների ֆոնին, թե Ուկրաինան դեռևս շատ անելիքներ ունի համաձայնագրի ստորագրման համար: Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսին, ով նշել էր, թե համաձայնագրի ստորագրումը վտանգի տակ է: Ի՞նչ պետք է ենթադրել այս հակասական հայտարարություններից, և ի վերջո՝ Ուկրաինան հստակ որոշում ո՞ւնի այն մասին, որ երկրի եվրոպական հեռանկարը կարևոր է :

 – Ի տարբերություն Ուկրաինայի հարևան երկրների՝ Ուկրաինայում այս բոլոր հայտարարությունները, որոնք հնչում են ԵՄ ներկայացուցիչների կողմից, ընկալվում են, որպես խթան, որպեսզի ավելի արագ իրականացվի գործողությունների այն ծրագիրը, որը կողմերը՝ Ուկրաինան և ԵՄ-ն, ունեն իրենց սեղաններին: Ես կարծում եմ, որ մինչև նոյեմբերի 29-ն «Արևելյան գործընկերության»՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը այդ բոլոր ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համաձայնագրի ստորագրումը չափազանց իրատեսական է; Ուստի Ուկրաինայում այս հայտարարությունները, որպես խթան են ընկալվում, այսինքն՝ ԵՄ-ի դրական սպասելիքներն Ուկրաինայից: Ինչպես Ուկրաինա-ԵՄ խորհրդի վերջին նիստի ընթացքում վերահաստատվեց, իսկապես այս պահին կողմերը գտնվում են այդ պլանի, համաձայնեցված պարտավորությունների իրականացման փուլում: Ակնհայտ է, որ ինձ համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը սպառնալիքի տակ չէ: Դա կարող է պատահել, եթե մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինան չկատարի իր համաձայնեցված պարտավորությունները:

 – Ասում են, թե այս հարցում շատ բան կախված է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի կամքից: Դա այդպե՞ս է:

 – Այն 11 հարցերից, խնդիրներից, որոնք Ֆյուլեն է մատնանշում, կան մի քանի հարցեր, որոնք կախված են Ուկրաինայի նախագահի քաղաքական կամքից: Այդ հարցերից մեկն է ընտրովի արդարադատության սահմանափակումը, երբ ընթանում է հետապնդում քաղաքական հայացքների համար, ինչպես օրինակ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ: Երկրորդ հարցը դա դատախազության օրենսդրական բարեփոխումներն են և երրորդն՝ ընտրովի օրենսդրությունը: Այս հարցերը, ես կարծում եմ, որ առաջիկա ամիսների ընթացքում կարող են լուծում ստանալ ավելի ակտիվ գործողությունների փուլում՝ սեպտեմբեր ամսին: Սա առանցքային տարր է համաձայնագրի ստորագրման համար, ուստի անհրաժեշտ է քաղաքական կամք, որը Ուկրաինայի համար կբացի ԵՄ-ին ինտեգրման առաջին փուլի դռները:

 – Պարոն Չալի, Ուկրաինան այն երկիրն է, որտեղ Ռուսաստանի կողմից ճնշումներն անմիջական բնույթ են կրում, և Ռուսաստանն այն երկիրն է, որի դերակատարությունն այս տարածաշրջանում չափազանց դոմինանտ է: Ուկրաինան կկարողանա՞ արդյոք հաղթահարել այն ճնշումներն ու խոչընդոտները, որոնք հարուցվում են Ռուսաստանի կողմից:

 – Ես քիչ առաջ եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ ընթանում էր Ուկրաինա-Ռուսաստան միջկառավարական քննարկումը, և որի ընթացքում ելույթ ունեցան երկու կողմերի նախարարները: Քննարկումից ստացած իմ տպավորությունն այն է, որ ոչ մի ճնշում այնպիսի երկրից, ինչպիսին ՌԴ-ն է, չի կարող նախանշել այս կամ այն երկրի ընտրությունը: Պետք է լինի քաղաքական էլիտաների միջև կոնսենսուս, հասարակական տրամադրություն և հնարավորություն՝ շարունակելու և իրացնելու համագործակցությունն այլ երկրների հետ: Ես կարծում եմ, որ Ուկրաինայի եվրաինտեգրման ճանապարհին հնարավոր սպառնալիքներ կարող են լինել հենց Ուկրաինայի ներսից: Մենք ունենք տնտեսական, քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում փոփոխություններ, հենց այս խմբերն են, որ այսօր պահանջված են ներքին ազդեցությունների համար: Նման ներքին հարցը կարող է իր բացասական դերակատարությունն ունենալ: Ես ամեն դեպքում հավատում եմ, որ այս փուլում հնարավոր չէ Ուկրաինային ետ պահել համաձայնագրի ստորագրումից: Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրները կառաջանան համաձայնագրի ստորագրումից հետո: Սրանից հետո բացառապես այլ իրողություններ են ի հայտ գալու, երբ մեր գործընկերներն Արևելքում և Արևմուտքում սկսելու են վերանայել երկկողմ հարաբերությունների զարգացման կարգը:

 – Այսինքն՝ այս պահին Ուկրաինան կարողանում է հաղթահարել այդ ճնշումները, ավելին՝ ՌԴ-Ուկրաինա քաղաքական էլիտաների միջև համաձայնությո՞ւն կա:

 – Տարածաշրջանում կան ազգային շահեր՝ ՌԴ-ի, Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ուստի սկզբունքորեն ես բացարձակապես բնական եմ համարում Ռուսաստանի բաց դիրքորոշումն այն մասին, որ ցանկություն կա Ուկրաինային ընդգրկել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, այս դիրքորոշումը բավականին հստակ է, բայց Ուկրաինան կարողանում է դիմագրավել ՌԴ ճնշմանը, Ուկրաինան կստորագրի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Ես կարծում եմ, որ Ուկրաինայի հարաբերությունները ՌԴ-ի հետ Ուկրաինայի քաղաքական առաջնահերթությունն են: Ես կարծում եմ, որ հարաբերությունները երկու երկրների միջև կարգավորված են, և որևէ կողմը երկաթե վարագույրներ չի կախում: Մենք կստորագրենք համաձայնագիրը և կառուցողական կշարունակենք համագործակցությունը:

 – Հետաքրքրական է, որ Հայաստանում «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հարցը դիտարկվում է հակադրության մեջ. ասում են, որ Հայաստանը չի կարող համատեղել Եվրոպական և Եվրասիական միությունները:

 – Ուկրաինայում ևս կա նման հասկացություն, Մաքսային և Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերի վերլուծությունը և փոխգործակցության պայմանները ցույց են տալիս, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ: Եթե ազատ առևտրի մասին է խոսքը, ապա ընտրություն պետք է անել, բայց այսօր Ուկրաինան չի խոսում ԵՄ անդամակցության մասին, խոսում է մի շատ կարևոր համաձայնագրի՝ Ասոցացման համաձայնագրին միանալու մասին, որն առաջին աստիճանի ինտեգրացիա է ԵՄ-ին։ Բացի այդ, Մաքսային միությունում չկան այն պահանջները, որոնք կան այս համաձայնագրում, և այն, ինչ առաջին հերթին կարևոր է Ուկրաինայի համար, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, կառույցների աշխատանքների բարեփոխումները, ՄԻ պաշտպանությունը: Ես կարծում եմ, որ եթե մենք այս նպատակները կյանքի կոչենք, ապա և՛ Հայաստանի, և՛ ՌԴ-ի հետ Ուկրաինան ավելի հեշտ կհարաբերվի: Մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն ավելի խորացնելու հարաբերությունները հարևանների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում