Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

«Բրյուսելում հարգում են այն երկրներին, որոնք փորձում են մի բան անել, բայց չի ստացվում»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Եվրախորհդրի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահի կարգավիճակ ստանալը Հայաստանի համար և՛ պարտավորություն է, և՛ հնարավորություն: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանամետ պատգամավորների՝ Հայաստանին նախագահությունից զրկելու պահանջին, նշեց, որ ոչ ոք չի կարող նման բան պահանջել, որովհետև դա հակասում է կանոնադրությանը:

Հ. Իգիթյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես պետք է օգտագործի այս ժամանակահատվածը Հայաստանը։ «Երբ որ զարգացած երկիր է նախագահում, այդ զարգացած երկիրը հնարավորություն ունի իր փորձն ավելի պատշաճ կերպով ներկայացնել ուրիշներին: Հայաստանի դեպքում ինձ թվում է, որ ժամանակաշրջանն ավելի շատ կլինի պատասխանատվություն: Ես հուսով եմ, որ Հայաստանը գոնե այս վեց ամսվա ընթացքում պետք է ցույց տա, որ Հայաստանում ավելի արագ ու խորն են գնում ժողովրդավարության բարեփոխումները: Ես չեմ կապում այս նախագահությունը Հայաստանում իրավիճակի հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են»,- ացաց նա:

Ճի՞շտ է արդյոք այնտեղ բարձրաձայնել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները՝ հարցրեցինք պարոն Իգիթյանին՝ որպես օրինակ բերելով Լևոն Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքները ԱԳ նախարար Նալբանդյանի հասցեին։ «Ես գտնում եմ, որ ամեն մի քաղաքական գործիչ ինքն է որոշում իր քաղաքական գործունեության ձևն ու ոճը: Իմ կարծիքով՝ այսօր պահանջները բարձրացված խնդիրների շուրջ գտնվում են Հայաստանում։ Հայաստանում քաղաքական գործիչներն ավելի մեծ հնարավարություն ունեն շտկելու կամ բարձրացնելու այդ հարցերը, ավելի ճիշտ լուծում կարելի է գտնել Հայաստանում, քան ԵԽԽՎ-ում»,- պատասխանեց նա:

Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք նաև, թե կա՞ որևէ հարց, որ պետք է բարձրաձայնել, ինչպե՞ս պետք է ավելի արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը, վերջինս, մեր հարցադրմանն ի պատասխան, նշեց. «Ես մի քիչ գլոբալ պատասխանեմ: Հիմա ես գտնվում եմ Բրյուսելում՝ Եվրահանձնաժողովում, ես տեսնում եմ, որ այստեղ հետքրքրությունը Հայաստանի հանդեպ իջել է։ Դա կապված է կա՛մ հիասթափության, հետ կա՛մ Եվրահանձնաժողովը չի տեսնում Հայաստանի վրա ազդելու լծակներ: Ինձ թվում է՝ Հայաստանն ինքը պետք է փորձի շտկել իրավիճակը, գոնե օգտագործելով Եվրախորհրդում նախագահությունը՝ և՛ մարդու իրավունքների հետ կապված, և՛ տնտեսական զարգացումների հետ կապված և այլն, որ գոնե դրսից երևա, թե Հայաստանը փորձում է մի բան անել: Այստեղ հարգում են այն երկրները, որոնք փորձում են մի բան անել, բայց չի ստացվում, իսկ Հայաստանը, իմ կարծիքով, նույնիսկ չի էլ փորձում որևէ բան անել»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում