Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ահմեդ բեն Ջասիմ Ալ-Թանին հրաժարական է տվել՝ կապված կառավարությունում ծրագրված նոր նշանակման հետ:
Ինչպես նշվել է հեռուստաալիքի երեկոյան նորություններում՝ նա հեռացել է պաշտոնից, որպեսզի միապետությունում «նախարարների նոր կաբինետում պաշտոն զբաղեցնի»:
Համաձայն ԶԼՄ-ներում հրապարակված նախարարների կաբինետի ցուցակի՝ Ահմեդ բեն Ջասիմ Ալ-Թանին նշանակվել է էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնում:










































