Քիմբերլի Մաքքարթին, որը մեղավոր է ճանաչվել 71-ամյա թոշակառուի սպանության մեջ, Տեխասում ենթարկվել է մահապատժի: Նա դարձել է 500-րդ հանցագործը, որը մահապատժի է ենթարկվել այդ նահանգում վերջին 30 տարում: Մահվան դատավճիռն իրականացվել է մահացու ներարկման միջոցով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
52-ամյա կինը, համաձայն դատավճռի՝ 1997 թվականին կատարել է սպանություն՝ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում: Թմրանյութերի ազդեցության տակ նա դանակահարել էր հարևանությամբ բնակվող թոշակառու կնոջը:
Մահապատիժը որպես բարձրագույն պատիժ գործում է ԱՄՆ 32 նահանգներում: Վերջին երեք տասնամյակում, երբ կասեցվել է մահապատժի կիրառման մորատորիումը, երկրում մահապատժի է ենթարկվել 1300 հանցագործ:
Ներկայում Տեխասի բանտերում իրենց մահապատիժների իրականացմանն են սպասում 282 մահապարտներ:







































