Եգիպտոսում նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 5 մարդու: Վիրավորների թիվը գերազանցում է 160-ը: Այս մասին հաղորդում է «Էլ-Յաում աս-Սաիբա» կայքը:
Ընդդիմադիրների և իսլամիստների միջև բախումները տեղի են ունեցել այսօր` Էլ-Մանսուր քաղաքում: Այժմ այդ բնակավայրի փողոցներում իսկական փողոցային մարտեր են ընթանում:
Նշենք, որ Եգիպտոսում Մուրսիի երդմնակալության արարողության (հունիսի 30-ին) նախօրեին իրավիճակը բավականին սրվել է: Այդ օրը սպասվում են զանգվածային բողոքի ցույցեր՝ ընդդեմ իսլամիստների:









































