Գործնական հանդիպումների ընթացքում փորձագետներն առաջարկում են մոռանալ խիստ կոստյումների մասին և անցնել «բառերի կախարդական ուժին»՝ հաջողության հասնելու համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն աշխատակիցները, ովքեր գործնական հադիպման ժամանակ կիրառել են «այո՛», «տալ», «սկսել», «հանդիպում» և «քննարկել» բառերը հասել են իրենց նպատակին:
Մասաչուսթեսի տեխնոլոգիական համալսարանում իրականացված փորձը ցույց է տվել, որ, օրինակ, «այո՛» բառը նշանակում է համաձայնել տեսակետի հետ, «հանդիպում» բառն օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալ թեման չարժե շոշափել այլևս: Պարզվել է նաև, որ աշխատակիցները պետք է զգույշ լինեն հաճոյախոսություններ շռայլելիս, քանի որ դրանք կարող են «քծնանք» համարվել, հաղորդում է Raut-ը:










































