Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նախկին սիրեկանների կեսից ավելին երբեմն միևնույն անկողնում են արթնանում:
Հնարավոր է, որ դրա պատճառը զուգընկերներից մեկի՝ նախկին սիրեցյալին վերադարձնելու գաղտնի ցանկությունն է: Մեկ այլ զույգ կարող է համոզվել, որ բաժանվելը լավագույն որոշումն էր: Նման երևույթի պատճառ կարող է լինել նաև ալկոհոլի ազդեցությունը: Պատճառները շատ են:
Եթե բաժանումը հանկարծ է եղել, առանց լուրջ պատճառի, ապա մեկ գիշեր միասին անցկացնելուց հետո հարաբերությունները կարող են վերականգնվել: Իսկ եթե բաժանումը հասունացել է մի քանի ամիսների ընթացքում, ապա նույնիսկ սեռական հարաբերությունները ոչինչ չեն կարող փոխել:
Այստեղ, սակայն, մեկ «բայց» կա, նշում է Bagnet-ը: Եթե նախկին սիրեկանների միջև պահպանվել են լավ հարաբերությունները, և նրանցից մեկի մոտ սեռական ֆանտազիա է առաջացել, ինչու՞ այն միասին չփորձել: Եթե նույնիսկ որևէ բան այնպես չստացվի, ոչ ոք ոչինչ չի կորցնի:










































