Կինը տառապում է հիվանդությամբ, որը թույլ է տալիս նրան տարբերել ոչ միայն թռչող ճանճերի, այլև իր օրգանիզմում կատարվող արյան շրջանառության ձայնը:
Լսողական ապարատի հետ կապված այս հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում: 47-ամյա Ջուլիա Ռեդֆերնը նույնիսկ լսել է, թե ինչպես են շարժվում իր աչքերի խնձորակները:
Այդ հիվանդությունն այնքան լուրջ է, որ երբ նա դիսկոտեկ է հաճախում, ստիպված է լինում շուտ դուրս գալ, քանի որ թրթռումները ստիպում են նրա կոպերին դողալ:
Առաջին անգամ Ջուլիան նկատեց, որ լսում է իր աչքի խնձորակների շարժման ձայնը 2006-ին, երբ լրացել էր նրա 40-ամյակը:
Շուտով նա սկսեց խուսափել խրթխրթացող մթերքներից:
Այս հիվանդությամբ Ջուլիան ապրեց 7 տարի, որից հետո կինը, ով հոգնել էր ամեն ինչ լսելուց, համաձայնեց վիրահատության՝ չնայած խլանալու վտանգին:
Այժմ նա զրկվել է իր սուպերլսողությունից և չի զղջում դրա համար, հաղորդում է Mail Online-ը:










































