Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ) հատկանիշներով:
Նշված արարքի համար պատիժ է սահմանված ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:










































