Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր երկար ժամանակ հեռուստացույց են դիտում, ուսման հարցում զգալիորեն գերազանցում են իրենց այն համադասարանցիներին, ովքեր համեմատաբար քիչ են նստում հեռուստացույցի էկրանի առջև: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ հեռուստացույցի առջև օրական 3 և ավելի ժամ անցկացնող երեխաները 3 ամսով ավելի շուտ են զարգանում, քան նրանք, ովքեր հեռուստացույց են դիտում առավելագույնը 1 ժամ:
Գիտաշխատող Էլիս Սալիվանն ասել է, որ հեռուստացույցի դաստիարակչական նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ հեռուստահաղորդումները նպաստում են երեխայի բառապաշարի զարգացմանը: Դա հատկապես կարևոր է այն ընտանիքներում, որտեղ այս հարցին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում:







































