Saturday, 20 06 2026
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

Շուշիի բերդում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը պահանջում է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել

2013 թ. հունիսի 27-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու և տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով:

2011 թ. օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) հիմքով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով:

2012թ. նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին գտել են մահացած՝ ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում:

2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:

Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, և չնայած տուժողի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Ծնողները զրկված են եղել իրենց որդու իրավունքների պաշտպանության հնարավորությունից և գործի քնությունը հասանելի չէր զոհի ընտանիքի անդամներին:

Մինչ օրս հայտնի չէ, թե Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ինչ պարտավորություններ են առկա ՀՀ քաղաքացիներին ՀՀ դատարանների կողմից դատապարտված ԼՂՀ ՔԿՀ-ներում պահելու վերաբերյալ, սակայն կարող ենք արձանագրել այն հանգամանքը, որ եթե առողջ անձը ՀՀ ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը (Հայաստանի Հանրապետությունը) պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, և այն չներկայացնելու դեպքում պետությունը խախտած կլինի Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պետության կողմից այդ պարտավորությունները չկատարելը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկ Մովսիսյանին սպանել են Շուշիի ՔԿՀ-ում, իսկ իրավահաջորդ չճանաչելը համարում է հանցագործության կոծկման շարունակություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է Հայկ Մովսիյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում