Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Ինչպես դուրս կգա Սերժ Սարգսյանը մուրճի ու սալի արանքից

2012 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը համարձակվեց հայտարարել, որ ՀԱՊԿ անդամները չպետք է անեն Հայաստանի շահերին հակասող քայլեր: Մինչ այդ հայտնի էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զենք են վաճառում Ադրբեջանին: Ընդ որում, Ռուսաստանն ու Բելառուսը Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն էին այդ հարցում:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը միանգամայն տրամաբանական էր: Եթե ռազմա-քաղաքական պաշտպանական միևնույն բլոկի անդամները զենք են վաճառում միմյանց հակառակորդներին, դա ոչ միայն անտրամաբանական է, այլև պարզապես անհեթեթ ու աբսուրդային: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը և վաճառում է էլ ավելի ժամանակակից զենքեր Ադրբեջանին: Իսկ Հայաստանն էլ այլևս չի հիշատակում իր դիտողությունը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ողջույնի ուղերձ է հղում Հայաստանում ՀԱՊԿ-ի կազմակերպած ֆորումին՝ այն էլ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի հասարակությունը փոթորկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գործարքի տեղեկությունից: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի ուղերձը, ըստ էության, ստանում է կապիտուլյացիոն բնույթ, որովհետև դեկտեմբերյան նրա դիտողությանը պաշտոնական արձագանք այդպես էլ չեղավ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի որևէ մակարդակով: Ավելին՝ դրանից անմիջապես հետո Մոսկվան Հայաստանին վերապահեց Մաքսային միության էքսկլավի կարգավիճակ՝ համեմատելով Կալինինգրադի հետ:

Հատկանշական է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի ֆորումին իր, ըստ էության, կապիտուլյացիոն ուղերձը հղում է լեհական այցը ըստ էության դեռևս չավարտած: Իսկ այդ այցը շատ կարևոր է Հայաստանի եվրաինտեգրացիայի և ընդհանրապես արևմտյան հանրության հետ տնտեսա-քաղաքական կապերի խորացման տեսանկյունից:

Սա վկայում է, որ Հայաստանն այսօր գտնվում է արևմտա-ռուսական կոշտ դիմակայության փուլում, և իրավիճակը ամբողջությամբ թելադրվում է այդ դիմակայությամբ: Սրանով է պայմանավորված նաև ներքաղաքական հանդարտությունը, լռությունը: Ավելին՝ մի քանի շաբաթ առաջ երևանյան ընտրություններում գրեթե հեղափոխական կոչերով հանդես եկող և ձայնային որևէ դեցիբել չխնայող ուժերն այսօր ներքին կյանքում ոչինչ չեն անում՝ չփորձելով որևէ կերպ խախտել իրերի վիճակն ու միջամտել գործերին: Նրանք սպասում են, որ Սերժ Սարգսյանը արևմտա-ռուսական այս կոշտ դիմակայությանը չի կարողանա դիմանալ:

Թե ինչ է լինելու պետության ճակատագիրը՝ քչերին է, իհարկե, հետաքրքրում: Եթե Սերժ Սարգսյանի տապալման գինը լինի Հայաստանի հերթական և այս անգամ կարծես մեկընդմիշտ գահավիժումը ռուսական «սապոգի» տակ, ապա Հայաստանի քաղաքական դաշտը մեկ րոպե անգամ չի վարանի վճարել այդ գինը, ինչի վկայությունն է այն, որ բացառությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, քաղաքական որևէ կուսակցություն պաշտոնական որևէ դիրքորոշում չհայտնեց Ադրբեջանին զինելու ռուսական հետևողական քաղաքականության կապակցությամբ: Հնչում են միայն առանձին կարծիքներ՝ առավելագույն դեպքում, որի պարագայում հետո միշտ կարելի է ասել, թե դա կուսակցության կարծիքը չէր, այլ անհատական կարծիք էր: Հատկապես, որ նման ավանդույթ և պրակտիկա հայաստանյան քաղաքական դաշտում տարածված է վաղուց:

Խաղասեղանին պետության ճակատագիրն է, ինքնիշխանության հարցը, իսկ Հայաստանի քաղաքական դաշտում լռություն է և սպասում, թե երբ է տապալվելու Սերժ Սարգսյանը, եթե անգամ նրա հետ միասին տապալվելու է Հայաստանը՝ որպես պետություն: Հասարակական կարծիք ձևավորելու, հասարակությանը կողմնորոշելու, արտաքին մարտահրավերների հանդեպ հասարակական մտածողության դիմադրություն ձևավորելու ոչ մի փորձ, Սերժ Սարգսյանի ունեցած կամ չունեցած սցենարներին՝ այլընտրանք, որևէ սցենարի հասարակական հայտ, հայեցակարգային մոտեցում ներկայացնելու և դրա համար քաղաքական պատասխանատվության հանձնառության ոչ մի քայլ:

Եվ այս պարագայում մնում է միայն հուսալ, որ Սերժ Սարգսյանը դուրս կգա այս իրավիճակից՝ առանց Հայաստանի ինքնիշխանությունը որպես գին վճարելու: Բայց դրա հավանականությունը օրեցօր նվազում է, ինչի պատճառը ոչ միայն երկրում առկա իրավիճակում քաղաքական ակտիվ ընդդիմության բացակայությունն է, որն, ըստ էության, Սերժ Սարգսյանին լուռ համաձայնությամբ մղում է տապալման՝ դույզն-ինչ չմտածելով, որ տվյալ պարագայում տապալման այն ճանապարհը, որով դրսից քաշում, իսկ ներսից մղում են նրան, տապալման կարող է տանել նաև Հայաստանը:

Այս հանգամանքը, իհարկե, եղել է, կա ու կլինի գլխավորը, որով պայմանավորվում է Հայաստանի ճակատագիրը ցանկացած ժամանակի և գործընթացի մեջ: Այս ամենով հանդերձ՝ կա մեկ այլ խնդիր, որն, իհարկե, քաղաքական ընդդիմության մակարդակում կարծես թե բացարձակ գիտակցված չէ: Խնդիրն այն է, որ եթե տվյալ իրավիճակում Սերժ Սարգսյանը տապալվի, ապա մեծ է հավանականությունը, որ նրա հետ տապալվելու է նաև Հայաստանի պետական պոտենցիալի ևս մի ահռելի մաս, ինչից հետո իրավիճակը փոխելն, իհարկե, անհնար չի լինի, սակայն կլինի էլ ավելի դժվար: Բայց եթե Սերժ Սարգսյանը կարողանա հաջողությամբ դուրս գալ մուրճի ու սալի այս արանքից, ապա այստեղ Հայաստանի հաղթանակը կամ հաջողությունը արդեն հարաբերական կլինի, որովհետև Սերժ Սարգսյանը դրանից դուրս կգա ուժեղացած և սեփական իշխանությունն ավելի ամրացրած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում