«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսի՝ «Յուվենթուս» տեղափոխությունը մեծացրել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդայի՝ «Միլան» տեղափոխության հավանականությունը: Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ տեղեկատվության՝ «Միլան»-ի ղեկավարությունն ընտրություն է կատարում 27-ամյա ճապոնացու և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կակայի միջև: Վերջինիս «Արքայական ակումբ»-ը ցանկանում է փոխանակել Ստեֆան Էլ-Շարավիի հետ:
Հաղորդվում է, որ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն բանակցել է Հոնդայի ներկայացուցիչների հետ:









































