Friday, 03 05 2024
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին

Ռուսաստանի նոր և վտանգավոր փաստարկ Սանկտ Պետերբուրգից առաջ

Ռուսաստանում հրապարակվել է բավական ուշագրավ մի սոցիոլոգիական հարցում: «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով՝ ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը պետք է չեզոք գտնվի և հավասար հեռավորություն պահի հակամարտող կողմերի միջև՝ չաջակցելով թե հայկական, թե ադրբեջանական կողմին:

Հետաքրքրական է, որ հարցումը հրապարակվում է Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, գրեթե նախօրեին: Հանդիպումը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու հունիսի 20-ին և կազմակերպվել է ռուսական նախաձեռնությամբ: Դրանից առաջ Ռուսաստանի հասարակական կարծիքի այդպիսի ցուցանիշի հրապարակումը կարծեք տպավորություն է թողնում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Ռուսաստանը ցույց է տալիս «ոչ ոքի» վիճակն ու ակնարկում կողմերին, որ նրանց մոտեցումից է կախված, թե որ կողմ կթեքվի Ռուսաստանի հասարակական կարծիքը:

Այսինքն՝ Սանկտ Պետերբուրգից առաջ հրապարակելով այդօրինակ հարցում, Մոսկվան կարծես թե հասարակական-քաղաքական տոտալիզատորի էֆեկտ է ուզում ստանալ: Եթե լուրջ, ապա հանդիպմանն ընդառաջ այդպիսի տվյալների հրապարակումն իսկապես հետաքրքրական է: Փաստորեն, Ռուսաստանի իշխանությունն այդպիսով ցույց է տալիս, որ ղարաբաղյան հարցում վարում է մի քաղաքականություն, որը հիմնված է հասարակական կարծիքի վրա: Դա, իհարկե, առաջին հերթին մեսիջ է հայկական կողմին:

Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների թե՛ թղթաբանությունը, թե՛ հռետորաբանությունը պահանջում է կամ այդ ամենից տրամաբանորեն բխում է լիովին հակառակ վիճակ՝ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում պետք է աջակցեր հայկական կողմին: Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, հայտարարում են բարեկամության, ժողովուրդների եղբայրության մասին, միմյանց թև ու թիկունք լինելու մասին, և եթե դաշնակիցներից մեկը, եղբայր ժողովուրդներից մեկը գտնվում է բարդ խնդրի առաջ, ապա մյուսը տրամաբանորեն պետք է աջակցի նրան:

Ավելին՝ այդ աջակցությունը պետք է պահանջի նաև ժողովրդական կարծիքը, հասարակական կարծիքը: Իրականում առկա է հակառակ պատկեր: Ռուսաստանը Հայաստանին ոչ միայն չի աջակցում, այլ, ըստ էության, առավել մեծ օժանդակություն է ցուցաբերում ադրբեջանական կողմին: Ադրբեջանի հանդեպ ռուսական քաղաքականությունն այնպիսին է, որ կողքից դիտողի համար հենց Բաքուն կընկալվի որպես ռազմավարական դաշնակից: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն այդ իրականության վերաբերյալ Հայաստանի հասարակության հարցադրումներին չունի պատասխան: Խոսքը փաստարկված պատասխանի մասին է: Չփաստարկված պատասխաններն էլ իրենց ցինիզմով արդեն ավելի են լարում վիճակն ու բարդացնում ընկալումները:

Այդ իմաստով, Ռուսաստանը հայտնվել է փակուղում: Իսկ դա խնդիր է, ոչ միայն Հայաստանի հետ հարաբերության, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության իմաստով, որովետև այդ հարաբերությունն է պայմանավորում ՌԴ տարածաշրջանային նպատակների և շահերի իրացման արդյունավետությունը: Հայաստանում հայտնվելով հարաբերությունների փակուղում, Ռուսաստանը փակուղում կհայտնվի նաև կովկասյան քաղաքականության առումով: Առաջացել է նոր փաստարկների անհրաժեշտություն:

Ահա, այդ իրավիճակում առաջ է բերվում հասարակական կարծիքը, որն, իհարկե, ցանկացած իշխանության համար առնվազն ֆորմալ առումով «սրբություն սրբոց» է: Եվ պատահական չէ, որ այն առաջ է բերվում Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ: Որքան էլ այդ հանդիպումը, խոշոր հաշվով, գտնվելու է Մինսկի խմբի եռանախագահության ուղեծրում, այնուամենայնիվ հստակ է, որ ամեն մի համանախագահ պետություն փորձում է այդ ֆորմատը ծառայեցնել իր առանձին շահերին ու ռազմավարությանը: Այդ համատեքստում էլ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգից առաջ քաշում է, ըստ էության, իր տարածաշրջանային ռազմավարության նոր փաստարկ, քանի որ ղարաբաղյան խնդիրն, իհարկե, տարածաշրջանի ապագայի համար առանցքային խնդիրն է:

Ռուսաստանի առաջ քաշած փաստարկն, իհարկե, բավական լուրջ է և խորը: Եթե մինչ այդ Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության պատասխանատուն Ռուսաստանի իշխանությունն էր, քաղաքական իսթեբլիշմենթը, ապա այժմ, փաստորեն, այդ իսթեբլիշմենթը հայկական հասարակության հարցադրումներն ուղղում կամ վերահասցեագրում է Ռուսաստանի հասարակությանը: Սա, իհարկե, ստեղծում է բավական նուրբ իրավիճակ, և պետք է խոստովանել, որ բավական ռիսկային, քանի որ պարունակում է սադրանքների բավական մեծ հող:

Սա, իհարկե, սպասելի էր, թե այն իմաստով, որ ռուսական քաղաքականությունը հարցեր լուծելու այլ տեխնոլոգիա և մոտեցում չունի և չի էլ պատկերացնում, և թե այն իմաստով, որ Ռուսաստանի իշխանությունը, փաստորեն, իր վրայից հակադաշնակցային քաղաքականության պատասխանատվությունը սրելու համար կարող է խնդիրը տեղափոխել հասարակությունների հակադրման դաշտ: Մինչդեռ Հայաստանի հասարակության խնդիրը, դիտողություններն ու պահանջները Ռուսաստանի հասարակությունից չեն, այլ Հայաստանի շահերի դեմ պետական քաղաքականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում