YouTube-ի SoulPancake էջը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ, այն է՝ բացառապես լավ նորությունների հեռարձակմամբ:
Նա դուրս է եկել Լոս Անջելեսի պուրակներից մեկը և սկսել մարդկանցից լավ նորություններ «կորզել»: Նա խնդրել է նրանց պատմել, թե վերջին օրերին ինչ լավ բան է տեղի ունեցել նրանց կյանքում:
Ոմանց շատ էր ուրախացրել հարազատի աշխատանքի ընդունվելու հանգամանքը, ոմանց քոլեջ ընդունվելը, մյուսին՝ քրոջ հարսանիքին մասնակցելը և այլն:








































