Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Ինչպես էր Երվանդ Զախարյանի նախկին խնամին և ՔԿՀՎ նախկին պետը $30 հազարով մարդ սպանելու կալանավայրում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է 2001-2006 թվականներին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, Երվանդ Զախարյանի նախկին խնամի Սամվել Հովհաննիսյանի գործի քննությունը:

55-ամյա Սամվել Հովհաննիսյանը 2013 թվականի փետրվարի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված արարքների կատարման համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սամվել Հովհաննիսյանը Թելման Հովհաննիսյանի հիմնադրած, նրա տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊԸ-ում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու և այլ իրավունքներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:

Նշված շենքի 37-րդ բնակարանը նոտարական կարգով վավերացված նախնական պայմանագրով վաճառել է 22 միլիոն 995 հազար դրամով, իսկ չորս ամիս անց նույն բնակարանը դարձյալ նոտարական կարգով վավերացված նախնական պայմանագրով վաճառել է մեկ այլ քաղաքացու, ստացել ու հափշտակել է նրա 25 միլիոն 310 հազար 285 դրամ գումարը:

Նույն շենքի 1-ին բնակարանը, ըստ մեղադրանքի, Սամվել Հովհաննիսյանը նոտարական կարգով հաստատված նախնական պայմանագրերով վաճառել է երեք անգամ երեք տարբեր քաղաքացիների՝ հափշտակելով համապատասխանաբար՝ 13 միլիոն 300 հազար, 20 միլիոն և 20 միլիոն 094 հազար դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Սամվել Հովհաննիսյանը, չնայած վերը հիշատակված մոտ հարյուր միլիոն դրամի հափշտակմանը, շարունակել է գտնվել «ֆինանսական դժվարին վիճակում» և իմացել է, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող Մրազ Շառոյանը վրեժի հողի վրա մտադրվել է պատվիրել իր եղբորը սպանած, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սլոյանի սպանությունը:

Քրեակատարողական հիմնարկների նախկին ղեկավար Սամվել Հովհաննիսյանը համաձայնել է սպանության կատարող գտնել, միջնորդ հանդիսանալ վերջինիս ու սպանության պատվիրատուի միջև և իրեն լավ ծանոթ կալանավայրային միջավայրում սպանել տալ Սլոյանին:

Նա իմացել է, որ պատվիրատուն պատրաստ է սպանության կատարման համար վճարել 30 հազար դոլար: 2012 թվականի փետրվարին Հովհաննիսյանը դիմել է իր ծանոթ, նախկինում երկու անգամ դատապարտված Ռոբերտ Տոնոյանին՝ առաջարկելով 10 հազար դոլար վարձատրության դիմաց կազմակերպել և իրագործել Սլոյանի սպանությունը՝ վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու, նրան ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության հասցնելու, դրանով զոհին թունավորելու եղանակով:

Հովհաննիսյանն առաջարկել է վարձատրության դիմաց հանցագործության կատարմանը ներգրավել նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող դատապարտյալ Արթուր Խուրշուդյանին:

Մի քանի օր անց Տոնոյանը տեղեկացրել է, որ Խուրշուդյանը համաձայն է 10 հազար դոլար վարձատրության դիմաց իրականացնել Սլոյանի սպանությունը:

Հովհաննիսյանը Տոնոյանին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Սլոյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար՝ խոստանալով տրամադրել անհրաժեշտ գումարը:

Սպանության պատվերն իրագործելու շուրջ բանակցելու համար Սամվել Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2012 թվականի փետրվարի 27-ին հեռախոսային կապ է հաստատել Մրազ Շառոյանի հետ, պայմանավորվել ու փետրվարի 29-ին N 1863 չվերթով Երևանից մեկնել Մոսկվա:

«Շերեմետևո-3» օդանավակայանում նա հանդիպել է Նովոսիբիրսկից ժամանած Մրազ Շառոյանին, համաձայնության եկել սպանության իրագործման հարցում, հաջորդ օրը վերադարձել Երևան:
Տոնոյանի հետ հանդիպելով՝ Սամվել Հովհաննիսյանը Տոնոյանին հայտնել է, որ Սլոյանին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Խնդրել է, որ Տոնոյանը պարզի՝ Խուրշուդյանը արդեն Հովհաննիսյանի «հեղինակած» եղանակով կարո՞ղ է այնտեղ կատարել Սլոյանի սպանությունը:

Շուտով Տոնոյանը տեղեկացրել է Խուրշուդյանի պատրաստակամության մասին:

Սամվել Հովհաննիսյանը Տոնոյանին առաջարկել է սակարկել Խուրշուդյանի հետ, նրան տրվելիք 10 հազար դոլարը պակասեցնել, տարբերությունը կիսել միմյանց միջև: Որոշ ժամանակ անց Խուրշուդյանը տվել է համաձայնությունը՝ Սլոյանի սպանությունն իրագործել 7500 դոլարով:

Սամվել Հովհաննիսյանը հեռախոսային կապ է պահպանել Մրազ Շառոյանի հետ: Գաղտնիության նկատառումներով կապը պահպանել է Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղակայված քարտոֆոնների միջոցով: Պայմանավորվել են, որ գումար փոխանցողը և ստացողը գործի հետ կապ չունեցող այլ մարդիկ են լինելու:

2012 թվականի ապրիլի 10-ին այդ ձևով Ռուսաստանից փոխանցվել է 5 հազար դոլար: Գումարը ստացած անձը այն փոխանցել է Սամվել Հովհաննիսյանին: Վերջինս Տոնոյանի միջոցով Խուրշուդյանին է հանձնել 400 դոլար կանխավճար՝ գործի համար անհրաժեշտ թմրանյութ ձեռք բերելու համար:

Ինքը՝ Հովհաննիսյանը, 2012 թվականի ապրիլի 28-ին մեկնել է Մոսկվա, այնտեղից մի քանի անգամ հեռախոսով խոսել է Խուրշուդյանի հետ՝ հանդես գալով որպես սպանության պատվիրատու՝ մտացածին «Սլավիկ» անունով: Նա հաստատել է պատրաստակամությունը՝ վճարելու պայմանավորված ամբողջ գումարը՝ սպանության իրագործման համար:

Սակայն Սամվել Հովհաննիսյանի կամքից անկախ պատճառներով Սլոյանի սպանությունն այդպես էլ չի իրագործվել, քանի որ Տոնոյանն ու Խուրշուդյանը կամովին դադարեցրել են սպանության նախապատրաստությունը, որի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ԱԱԾ:

Սամվել Հովհաննիսյանը գտնվում է կալանքի տակ:
ՔԿՀ վարչության նախկին պետ, Երվանդ Զախարյանի նախկին խնամի Սամվել Հովհաննիսյանը նախկինում այլ գործերով էլի է կալանավորվել, բայց անազատությունը երկար չի տևել:

2007 թվականի հունիսի 27-ին Մոսկվայի Վիննիցայի փողոցում առևանգվել էր Ռուբիկ Սիմոնյանը: Նրա հարազատներից պահանջել էին 300 հազար դոլար փրկագին: Գումարը վճարվել էր, առևանգված Սիմոնյանը ազատ էր արձակվել: Այս գործով Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սակայն քրեական գործը կարճվել էր՝ ապացույցների անբավարարության պատճառով:

2006 թվականի մայիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել կալանավոր Նիկոլայ Ս.-ն: Նա ցուցմունքներ էր տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չարաշահումների կատարման, պետությանը մոտ հինգ միլիարդ դրամի վնաս պատճառելու գործով: Սամվել Հովհաննիսյանը կալանքի տակ էր առնվել, բայց շուտով ազատվել էր ու հայտարարել, թե խորապես վիրավորված է, որ իրեն կալանավորել են «երկու-երեք տականքների» ցուցմունքներով: Ինքը հանցագործ չէ ու հանցագործ չի եղել…

Ահա, կալանավայրերի նախկին ղեկավար Սամվել Հովհաննիսյանը դարձյալ կալանավորված է, մեղադրվում է ծանր հանցագործությունների համար:

Ըստ երևույթին, դատարանների համար շատ «անհարմար» գործ է Հովհաննիսյանի գործը: Այն 2013 թվականի մայիսի 30-ին մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին:

Հունիսի 3-ին որոշում է կայացվել գործն ըստ ընդդատության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին:

Հունիսի 7-ին գործը ստացել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Բայց անմիջապես էլ գործը վերստին ըստ ընդդատության ուղարկվել է Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հունիսի 11-ին գործը դարձյալ մակագրվել է Արմեն Խաչատրյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում