Ռուսաստանը Սիրիայի Տարտուս քաղաքի նյութատեխնիկական մատակարարման կետից դուրս է բերել իր զինվորական ամբողջ անձնակազմին: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ երկրի զինծառայողներին դուրս բերելու որոշման պատճառը նրանց վտանգի չենթարկելն է: Բացի այդ, Ռուսաստանի ՊՆ-ում մտավախություն են ունեցել, որ ռուս զինվորականների մասնակցությամբ ինչ-որ դեպքերը կարող են առաջացնել ոչ բարենպաստ քաղաքական արձագանք: Այս կապակցությամբ ներկայում Տարտուսում չկան ոչ միայն զինծառայողներ, այլ նաև քաղաքացիական ծառայողներ Ռուսաստանից:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ արաբական մամուլին հայտարարել է, որ Տարտուսի կետը չունի ռազմավարական նշանակություն: Պարբերականի կարծիքով՝ դա կապված է այն բանի հետո, որ Միջերկրական ծովում գտնվող ռուսական նավերն իրենց պաշարները կարող են համալրել Կիպրոսի Լիմասոլ նավահանգստում:








































