Զենք տեղափոխող բեռնարկղը, որը, ենթադրաբար, նախատեսված է եղել սիրիացի ապստամբների համար, երկու մասի է բաժանվել Հնդկաստանի Գոա նահանգից շուրջ 530 ծովային մղոն հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Times of India թերթը՝ վկայակոչելով գլխավոր նախարար Գոա Մանոխար Փարիքարին:
Զենքով բեռի մասին տեղեկատվությունը և այն, թե ում համար է այն նախատեսված եղել, դեռևս հաստատված չեն՝ նշել է նախարարը:
Սինգապուրից դուրս եկած MOL Comfort նավը, որի երկարությունը, թերթի տվյալներով, կազմում է 300 մ, վթարի է ենթարկվել փոթորկի հետևանքով:
Փարիքարը հայտարարել է, որ «լողափին անմիջական վտանգ չի սպառնում»: Նրա խոսքերով՝ նավի սեփականատերը՝ Mitsui OSK Lines ընկերությունը, օգնություն է ուղարկել նավին: Նավի անձնակազմը՝ 26 մարդ, չի տուժել:
Mitsui OSK Lines-ը հայտարարել է, որ օվկիանոսում վառելիքի մեծ ծավալներով արտահոսք չի եղել:










































