Վենեսուելայի նախագահը հայտարարել է անհրաժեշտության դեպքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծող 29-ամյա Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է արգենտինական El Nuevo Herald թերթը:
Այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ուղերձի մասին, որը ԱՄՆ Պետդեպը հղել է Էկվադորի ԱԳՆ-ին:
Մադուրոյի խոսքով՝ ապաստանի տրամադրումը մարդասիրական պաշտպանության միջոց է:









































