Այսօր Մոնղոլիայում սկսվել են նախագահական ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 1.856.190 քաղաքացիները 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում կկարողանան քվեարկել 1896 ընտրատեղամասերից որևէ մեկում: Հաղթողը պետք է ստանա 50+1 տոկոս ձայն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Մոնղոլները նախագահի պաշտոնի համար պետք է ընտրեն 3 թեկնածուներից մեկին: Վերլուծաբանների կարծիքով՝ ակնհայտ ֆավորիտ է Մոնղոլիայի գործող նախագահ, 50-ամյա Ցախիագիյն Էլբեգդորժը:
Նրա հակառակորդն է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի անդամ 49-ամյա Բադմանյամբուգիյն Բաթ-Էրդենեն:
Երրորդ թեկնածուն Մոնղոլիայի պատմության մեջ առաջին կինն է՝ առողջապահության 59-ամյա նախարար, բժիշկ Նացագիյն Ուդվալը:
Երկրում ընտրություններին կհետևեն ավելի քան 34 երկրների դիտորդներ:










































