Վրաստանը լուրջ նախազգուշացում է ստացել Եվրամիության արտգործնախարարների կողմից: Այս մասին երեքշաբթի օրն Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Trend-ը:
ԵՄ երկրների ԱԳ նախարարների նկատողությունը, ովքեր մտահոգություն են հայտնել Վրաստանում նախկին բարձրաստիճան անձանց ձերբակալություններով, Սաակաշվիլին այսպես է մեկնաբանել. «ԵՄ ԱԳ նախարարները հայտարարել են, որ Վրաստանը խնդիրներ ունի: Բացի այդ, Վրաստանին առանձնացրել են «Արևելյան գործընկերության» երկրներից՝ հաշվի առնելով այդ խնդիրները: Կարծում եմ, որ մենք դեռևս բավականին ժամանակ ունենք ամեն ինչ ուղղելու համար, սակայն այս խնդիրը և նախազգուշացումը շատ վտանգավոր է»։
Նախագահը նշել է նաև, որ ոչ թե Եվրախորհրդարանը, այլ արտգործնախարարների խորհուրդն է որոշումներ ընդունում:










































