Լիբիայում այսօր Համընդհանուր ազգային կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսն իր համար նախագահ է ընտրել Նուրի Աբուսհամանին»,- նշում է գործակալությունը:
Նա 96 ձայն է հավաքել, իսկ նրա հակառակորդը՝ 80:
Ընտրություննեը տեղի են ունեցել Համընդհանուր ազգային կոնգրեսի նախկին ղեկավար Յուսեֆ էլ-Մագրեֆի հրաժարականից մեկ ամիս անց: Համաձայն օրենքի՝ նախկին նախագահ Քադաֆիի կառավարության շրջանում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք իրավունք չունեն գտնվել բարձրագույն ղեկավար մարմիններում:











































