Ոճաբան Սերգեյ Զվերևը մշտապես բոլորին զարմացնում է: Այս անգամ նա որոշել է փոխել մազերի գույնը, որպեսզի իր վրա գրավի մարդկանց ուշադրությւոնը: Եթե նախկինում նա եղել է խարտյաշ մազերով, ապա հիմա նրա մազերը դարձել են կարմիր, հայտնում է storystar.ru-ն:
Շատերն արդեն խոսում են այն մասին, որ մազերի նման գույնը ստացվել է անհաջող փորձի հետևանքով, սակայն աստղը հերքել է այդ տեղեկությունը:
Զվերևը պնդում է, որ գույնը հենց այնպիսին է, ինչպիսին ինքը ցանկանում էր ստանալ:
Սերգեյի շատ երկրպագուներ շոկի մեջ են իմիջի նման փոփոխությունից:










































