Մայքլ Ջեքսոնի մահից չորս տարի անց հայտնի է դարձել, որ նրա երեխաների՝ Փերիսի և Փրինցի իսկական հայրը բրիտանացի Մարկ Լեսթերն է: Այս մասին փոփ-երաժշտության թագավորը մահից առաջ պատմել է իր ընկերներից մեկին: Այսպիսով, Մայքլ Ջեքսոնի միակ երեխան նրա որդին է՝ Փրինց Մայքլ Ջեքսոն 2-րդը, հաղորդում է Mirror-ը:
Երգչի մտերիմ ընկերը՝ բրիտանացի դերասան Մարկ Լեսթերը, տրամադրել է իր սերմը: Ջեքսոնի ապագա երեխաների համար սերմի պոտենցիալ դոնորները մի քանիսն են եղել, սակայն երկար խորհելուց հետո Մայքլն ընտրել է Լեսթերին:
«Նա միշտ շատ ջերմ է խոսել Մարկի մասին, սակայն չի սիրել խոսել իր նախկին կնոջ՝ Դեբի Ռոուի մասին՝ Փերիսի և Փրինցի մոր: Նա կարծում էր, որ նա երեխաների վրա ոչ մի իրավունք չունի, և միայն ինքն է նրանց օրինական խնամակալը»,- լրագրողներին պատմել է Ջեքսոնի ընկերը՝ 39-ամյա Ջեյսոն Փֆայֆերը:
Նրա խոսքերով՝ ինքը չգիտի, թե Մայքլն ինչու է ցանկացել, որպեսզի երեխաները դոնորից ծնվեն, այլ ոչ թե իրենից:
Ներկայում 54-ամյա բրիտանացին , որն ունի չորս երեխա, պատրաստվում է ԴՆԹ թեստ հանձնել, որպեսզի վերջնականապես պարզի այս հարցը: Նա պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Փերիսի և Փրինցի կյանքին և նույնիսկ առաջարկում է նրանց տեղափոխվել Մեծ Բրիտանիա:










































