Լոնդոնի »Չելսի»-ն պաշտոնապես հայտարարեց «Բայեր»-ի հարձակվող Անդրե Շյուրլեի հետ պայմանագիր կնքելու մասին: Ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը 5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել:
«Չելսի»-ի կազմում Շյուրլեն հանդես կգա 14 համարի մարզաշապիկով: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Շյուրլեն 34 հանդիպում է անցկացրել (բոլորը` մեկնարկային կազմում), 11 գոլ հեղինակել, 7 գոլային փոխանցում կատարել և մեկ դեղին քարտ վաստակել:
Հարկ է նշել, որ հարձակվողն իր կատիվում նաև 7 գոլ է գրանցել Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 24 հանդիպումներում:









































