Google-ը Դուբայի կառավարության հետ համատեղ գործարկել է վիրտուալ շրջագայություն: ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մակտումը ներկայացրել է համատեղ նախագիծը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Երկնաքերի ներսն ու դուրսը 360 աստիճանի տեսադաշտով ուսումնասիրելու գործառույթը դարձել է Google-ի Street View collection նախագծի մաս: Նշենք, որ սա նախագծում առաջին երկնաքերն է:
Burj Khalifa-ն ներկայում ամենաբարձր շինությունն է աշխարհում: Շեյխը վիրտուալ շրջագայությունն անվանել է ցնցող և ողջ աշխարհում համացանցից օգտվողների համար իրական հնարավորություն՝ այցելելու ժամանակակից ճարտարապետության գլուխգործոց ու տեսնելու նրա բոլոր դետալները:









































