Իրենց Anonymous միջազգային խմբավորման անդամներ անվանող ցանցահենները այսօր հարձակվել են Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կեն Հեի ու կառավարության կայքերի վրա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հարձակումներն սկսվել են այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժ. 9.30-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 4.30-ին):
Հարձակումից անմիջապես հետո Հարավային Կորեայի ղեկավարի կայքում կարմիր տառատեսակով հայտնվել էին գրություններ՝ «մեծ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին»:
Բացի այդ, առավոտյան ժամը 10-ից 10 րոպե տևողությամբ Պակ Կին Հեի դիմանկարի մոտ երևում էր հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Մենք Anonymous-ն ենք: Մենք չենք ներում: Մենք չենք մոռանում: Սպասեք մեզ»:
Հայտնի չէ՝ ունի՞ արդյոք առնչություն Հյուսիսային Կորեան այդ կիբերհարձակմանը:












































