Friday, 19 06 2026
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին

Ինչու՞ չի արգելվում Գանձասարի սալիկապատումը… 350 մտավորականների նամակը՝ ՀՀ և ԼՂՀ նախագահներին, կաթողիկոսին

Ավելի քան 350 մտավորական Գանձասարի երեսպատման հարցով բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին:

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. «2011 թ. ամռանը ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք Հայաստանում և Արցախում: Հայաստանի և Արցախի համապատասխան իրավասու մարմիններում, մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեց սալիկապատումը:

Սակայն, ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ և ԼՂՀ պետական ու հոգևոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը՝ սալիկապատման-ձևափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:

Այդ դեպքում՝ բնականաբար, սալիկապատված պարիսպը արդեն կդիտվի ոչ թե 13-րդ (կամ ավելի վաղ) դարի պատմական հուշարձան՝ կառուցված Արցախի գահակալ Հասան Ջալալ Դոլայի (կամ նրա նախապապերի, որը հաստատվում է պատմա-գիտական հիմնավորումներով և ունի իր խորհուրդն ու պատմական նշանակությունը) կողմից, այլ 21-րդ դարի ցանկապատ՝ «կառուցված» Լևոն Հայրապետյանի կողմից: Իսկ դա արդեն պատմության կեղծում է, որի ճշտությունը ստուգել ցանկացողը (անհատ, զբոսաշրջիկ, պատմաբան, ուսումնասիրող գիտնական, տեղական կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և այլք) չի կարողանա պարսպի պատերից հանել երեսպատած քարերը՝ տեսնելու կամ ուսումնասիրելու համար նրա տակ խնամքով թաքցրած հնադարյա պատը:

Ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչու՞ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ…

Այս հարցերին որևէ արդարացնող պատասխան լինել չի կարող, որքան էլ որ այն ունենա նույնիսկ արհեստական հորինվածքներին բնորոշ հարմարավետություն :

Վերը նշված պետական այրերը, ղեկավարությունը և հոգևոր առաջնորդները, ովքեր նպաստել են կամ չեն խոչնդոտել իրականացվող «բարեգործությանը», գիտե՞ն արդյոք, որ Գանձասարի վանքային համալիրը մեկ ամբողջական հուշարձան է իր պատմական պարսպի յուրաքանչյուր քարի իմաստով ու արժեքով, որ խոսքը վերաբերվում է համաշխարհային ճանաչում ունեցող պատմաճարտարապետական հուշարձանին, որի մասին՝

– Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական ճարտարապետության պրոֆեսոր Շ. Դիլը հայ ժողովրդի ճարտարապետական արվեստի գործերից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած ամենաուշագրավ երևույթ է համարել Գանձասարի վանքային համալիրը՝ նրան հատկացնելով երրորդ տեղը (1-ին՝ Աղթամարի եկեղեցի, 2-րդ՝ Էջմիածնի Հռիփսիմեի տաճար, 4-րդ՝Հաղբատի վանքի համալիր, 5-րդ՝ Անիի մայր եկեղեցի):

– Ռուս գիտնական Ա. Յակոբսոնը գրել է, որ Գանձասարը՝ որպես կոթող, «հայ ճարտարապետության մարգարիտն է, հայկական ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը», մի ստեղծագործություն, որը պետք է համարել «13-րդ դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը»: «Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա» – գրում է Յակոբսոնը:

Հստակորեն հայտարարում ենք, որ՝

– Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի 1980-ական թվականներին կառուցված լինելու բոլոր խոսակցություններն ու «վկայությունները» երեսպատումը ձեռնարկողների կողմից հորինված են և չեն համապատասխանում իրականությանը. կան ֆոտոարխիվային բազմաթիվ նյութեր, 13-20-րդ դարերի հայ և օտարազգի պատմիչների, ճարտարապետների ու մասնագետների վկայություններ: Ըստ այդ վկայությունների՝ շրջապարիսպն ունի ընդամենը երեք մուտք, իսկ նրա հյուսիսային ու հյուսիս-արևելյան պատը պատմության մեջ հայտնի ութ սենյակների ետնապատն է մինչև այժմ:

– 1995-2010 թվականների ընթացքում շրջապարսպի կատարված վերանորոգումները ներկայացվում են աղավաղված, ոչ հստակ ու անտրամաբանական տվյալներով՝ կայքէջէրում և հարցազրույցներում վերանորոգման ժամանակը հայտարարելով տարբեր տարեթվերով: Անգամ կարծիք է արտահայտվում, որ այդ 15 տարվա ժամանակաընթացքում վերանորոգվել է մի քանի անգամ, որը նույնիսկ եթե ճիշտ լիներ, ապա դա խոսում է անգրագետ, անորակ, ոչ մասնագիտական վերանորոգման մասին, որն իրականացրել և իրականացնում են նույն անձերը: Իսկ այս մոտեցումները ցույց են տալիս, որ պարսպի ճակատագրին վտանգ է սպառնում և հետապնդում է կասկածելի նպատակներ:

– 1989 թ. մասնագետ-ճարտարապետների կողմից կատարվել են Գանձասարի ամբողջական համալիրի մանրակրկիտ ուսումնասիրություններ և չափագրում, կազմվել է վերանորոգման նախագիծ: Սակայն, արցախյան պատերազմից հետո կատարված «վերանորոգման» աշխատանքները չեն համապատասխանում նախագծին:

Համալիրում իրականացվել են գործողություններ և նոր կառույցներ, որոնք նույնիսկ ժխտում են հայկական եկեղեցական ճարտարապետության գաղափարներն ու նորմերը, որոնցով խաթարվել է համալիրի վեհությունն ու խորհուրդը:

– Քանդելով գերեզմանները, տեղում ճեմարանի անվան տակ կառուցվել է կասկածելի նպատակ հետապնդող շենք, որն առայժմ ստացել է «ճամբարական» անունը, ինչը ևս անթույլատրելի է սրբավայրի համար: Նման երևույթներով ոչ միայն չի հարգվում, այլև ավելին՝ անարգվում է Գանձասարի դարեր շարունակ որպես սրբավայր լինելու և պահպանվելու իմաստն ու գաղափարը, որին նվիրվել են Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերը, նրանց ժառանգները, և որի մասին վկայում են պատմիչները:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ և ԼՂՀ օրենքների 30-րդ հոդվածի պահանջը չի թույլատրում Գանձասարի պարսպի երեսպատում կամ հուշարձանի նախնական, պատմականորեն կառուցված ու ձևավորված կերպարի որևէ փոփոխություն:

Աշխարհում ոչ մի տեղ ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Եվ, անթույլատրելի է Գանձասարի պարսպի երեսպատումն ընդհանրապես, մանավանդ, որ երեսպատումով պատ չեն ամրացնում, ինչպես ներկայացնում են պատմական հուշարձանի մասնագիտական վերանորոգումից բացարձակապես անտեղյակները: Ընդհակառակ՝ երեսպատումով պատն ավելի է ծանրանում ու ավելի վնասվում:

Սակայն, իրագործվել է պարսպի հյուսիս-արևմտյան պատի մի մասի երեսպատումը սրբատաշ քարե սալիկներով, որը չի համապատասխանում միջնադարյան հայկական ճարտարապետությանը, դրանով խաթարվել է համալիրի պատմամշակութային արժեքն ու նշանակությունը, խեղվել է հուշարձանի հնադարյա տեսքը: Այն հակասում է պատմականությանը, հուշարձանների վերականգնման և վերանորոգման միջազգային չափորոշիչներին՝ զրկելով հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից :

Ստիպված ենք մեծարգո Նախագահներին և Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին ներկայացնելու պատմականորեն հաստատուն այն փաստը, որ ամբողջ ութ դարից (կամ 800 տարուց) ավելի կյանք ապրած Գանձասարի ամբողջական համալիրը անխաթար պահպանվել է բոլոր թշնամիներից (մոնղոլ-թաթարներ, թուրքմեններ, թուրքեր, պարսիկներ … ), ինչպես և՝ թուրքական Ադրբեջանի իշխանություններից:

Մեծարգո Նախագահ պարոն Սարգսյան.
Վեհափառ Տեր.

Մեծարգո Նախագահ պարոն Սահակյան.

Վերը նշվածը համարելով պետականազգային նշանակության հիմնահարց, նրա լուծումը՝ մեր պետության սահմաններում՝ ակնկալում ենք միայն Ձեր գործուն միջամտության պարագայում՝ այլ ելք չգտնելով:

Յուրաքանչյուրս՝ որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր՝ համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգևոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ:

Ինչպես ընդունված է աշխարհում, պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանվի այնպես, ինչպես իր տեսքով հասել է մեզ, իսկ մենք էլ պարտքի գիտակցումով այն պետք է մեր սերունդներին հանձնենք իր պատմական տեսքով:
Խնդրում ենք.

1. Կարևորելով, որ պարսպի երեսպատման աշխատանքներն ու նրա ժամանակ առ ժամանակ դադարեցումը դիտվում են որպես փուլային տարբերակով երեսպատումն իրականացնելուն միտված ձև՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը, սահմանելով վերահսկողություն և պատասխանատվություն՝ այն չշարունակելու համար:

2. Ձեր գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)՝ անմիջապես հրավիրելու մասնագետ հնագետների, գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների ու մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները՝ ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո՝ վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել իր պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը՝ որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում