Բելու-Օրիզոնտի քաղաքի ոստկանությունն առաջարկել է հետաձգել Կոնֆեդերացիենրի գավաթի խաղարկության Բրազիլիա – Ուրուգվայ հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է Lance!net-ը:
Բողոքի նոր ակցիաների պատճառով ոստիակնությունը մտավախություն է հայտնել, որ չի կարողանա ապահովել հավաքականների և երկրպագուների անվտանգությունը: Սպասվում է , որ հանդիպման օրը՝ հունիսի 26-ին, ցույցին կմասնակցեն հազարավոր մարդիկ:
«Ոստիկանության նպատակը կողմերի միջև համաձայնության ստեղծումը և անվտանգության ապահովումն է: Ոստիկանները պետք է կանխեն վանդալիզմի դրսևորումները»,- նշել է դատախազ Ֆաբիո Նազարեթը:







































