Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է «Ուիմբլդոն»-ի առաջին շրջանում բելգիացի թենիսիստ Սթիվ Դարսիից կրած սենսացիոն պարտությունը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 7:6 (7:4), 7:6 (10:8), 6:4 հաշվով:
«Շատ էի ցանկանում «Ուիմբլդոն»-ին մոտենալ լավ մարզավիճակով: Գիտակցում էի, որ այս տարին ամենաբարդն է լինելու իմ մարզական կարիերայում:
Հիանալի մրցաշրջան եմ անցկացնում, որի մասին 5 ամիս առաջ նույնիսկ չէի կարող մտածել: Գոհ եմ ամեն ինչից, քանի որ գիտեմ, որ նման պարտություններ նույնպես լինում են:
Իհարկե, ծանր է պարտություն կրել առաջին շրջանում, բայց կյանքը շարունակվում է: Ոչ ոք չի հիշում պարտությունները: Մարդիկ հիշում են միայն հաղթանակները: Ես նույնպես ցանկանում եմ մոռացության մատնել այս պարտությունը»,- հայտարարել է Նադալը:








































