Իսրայելն ԱՄՆ-ի խնդրանքով ժամանակակից զենք է մատակարարել սիրիացի գրոհայիններին: Այս մասին հաղորդում է «Դամաս փոստ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ ապստամբներին ուղարկված զինամթերքը, որն արտադրվել է Իսրայելում, երկու խմբաքանակով Իսրայելի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռներով փոխադրվել է Թուրքիա: Այնուհետև դրանք փոխադրվել են սիրիական սահմանի վրա գտնվող հատուկ պահեստներ, որտեղից զենքը տեղաբաշխվում է գրոհայինների շրջանում:
Ինչպես նշում է պարբերականը, Իսրայելի ուղարկած բեռը ներառում է հակահրթիռային արկեր, միջին հեռահարության հրթիռներ, թեթև հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ: Մատակարարումների մեխանիզմը մշակվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից՝ Թուրքիայի հետախուզության ղեկավարության հետ համագործակցությամբ:
Բացի այդ, աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ը մտադիր է արաբական երկրների աջակցությամբ սիրիական ընդդիմությանը մատակարարել թեթև զրահատեխնիկա, որը Սիրիա կուղարկվի Թուրքիայի հետ սահմանով:









































