Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին հրաժարվել է իշխանությունից հօգուտ իր որդու՝ 33-ամյա շեյխ Թամին բեն Համադ Ալ-Թանիի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը, էմիրը հայտարարել է, որ ժամանակն է իշխանությունը փոխանցել հաջորդ սերնդին:
Էմիրի այս որոշումն անսպասելի չէր. գահից հրաժարվելու իր մտադրության մասին նա հայտարարել էր հունիսի 24-ին:









































