Հունիսի 24-ին Վաշինգտոնի օդանավակայանում Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը դուրս է ելել թռիչքուղուց: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սառա Լորան հայտնել է, որ օդանավը պատրաստվում էր Ռոնալդ Ռեյգանի անվան մայրաքաղաքային օդանավակայանից ուղղություն վերցնել դեպի Մինեապոլիս քաղաք:
Թռիչքուղի դուրս գալիս անիվներից մեկը դուրս է եկել ասֆալտի ծածկույթից և խրվել ցեխի մեջ:
160 ուղևորները Մինեապոլիս են ուղևորվել այլ չվերթով:










































