Նյու Յորքի իշխանություններն այսօր հայտարարել են, որ այս տարվա հոկտեմբերին կդադարեցնեն 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածներին տնտեսական արտոնություններ տրամադրելու հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլին Մելոնին, հոկտեմբերի 3-ին ավարտվում է ողբերգական իրադարձություններից հետո տնտեսական վնասի փոխհատուցում ստանալու համար հայտարարությունների ընդունման ժամկետը: Նշենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը խլեց ավելի քան 2700 մարդու կյանք:
Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ունեն անվճար հետազոտման և բուժման իրավունք: Նշվում է, որ առողջության վատթարացման վերաբերյալ բողոքները կընդունվեն նաև նշված ամսաթվից հետո:







































