Կարմիր պանդան փախել է Վաշինգտոնի ազգային կենդանաբանական այգուց: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես պարզաբանել է կենդանաբանական այգու մամլո քարտուղար Պամելան Բեյքեր Մեսոնը՝ Ռաստի անունով պանդան անհետացել է երկուշաբթի առավոտյան: Ներկայում կենդանուն փնտրում են այգու աշխատողներն ու բազմաթիվ կամավորներ:
Նշենք, որ կարմիր պանդան անհետացող տեսակ է, այն ներառված է Կարմիր գրքում:










































