Գերմանիայի ՆԳՆ-ն այսօր դիմել է Գերմանիայում Միացյալ Թագավորության դեսպանատուն՝ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից «էլեկտրոնային հետապնդումների» իրականացման մասին լրատվամիջոցների հաղորդած լուրերի կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար: Այդ մասին հաղորդել է դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:
««Տեմփորա» անվամբ համակարգի մասին Գերմանիայի կառավարությանը հայտնի է միայն լրատվամիջոցների հաղորդագրություններից»,- այդ կապակցությամբ հայտարարել է Զայբերտը:
Նրա խոսքերով՝ կառավարությունը դեսպանատուն դիմում ուղարկել է, որպեսզի հստակություն մտցնի և հասկանա, թե ինչ իրավական հիմքով ու ծավալով է իրականացվել տվյալների հավաքումը կամ ընդհանրապես՝ այն իրականացվել է, թե ոչ: Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Գերմանիան ամենայն լրջությամբ է վերաբերվում այդ հաղորդագրություններին:









































