Georgia Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանում գործարարները չպետք է վախենան ընդդիմությանը ֆինանսավորելուց:
«Կորցխելիի միջադեպը (ծեծկռտուք) մեծ հարված էր երկրի համար: Կազմակերպիչները պետք է խիստ պատիժ կրեն: Ես գիտեմ, որ Կվիրիկաշվիլին ցանկանում է, որ բոլոր կուսակցությունները նախընտրական արշավ իրականացնեն խաղաղ միջավայրում, սակայն եկել է կոնկրետ միջոցներ ձեռնարկելու ժամանակը:
Անհրաժեշտ է խումբ ստեղծել, որը կբացառի անվտանգության մարմինների ու իրավապահների կոպիտ միջամտությունն ընտրություններին: Դրա հետ մեկտեղ գործարարները չպետք է վախենան ընդդիմությանը ֆինանսավորելուց:
Գործարարների մոտ այդ վախը պահպանվել է Սաակաշվիլիի ժամանակներից, իսկ բիզնեսում նման ազատ միջավայր երբևէ չի եղել: Անհրաժեշտ է, որ Կվիրիկաշվիլին հրապարակավ հայտարարի, որ որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի գործարարների հետ՝ ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսավորելու համար: Դա բիզնեսի համար կհեշտացնի որոշումների ընդունումը»,- ասել է նա:










































