«Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Դա անընդհատ և գլոբալ գործընթաց է,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականի արդյունքներին:
«Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար, և պետք է պայքարել դրա դեմ, այդ մասին մեկ անգամ չէ, որ նշվել է,- նշեց ԱԺ փոխխոսնակը: -Այն, որ կառավարությունն ու իշխանությունն ունեն քաղաքական կամք` պայքարելու կոռուպցիայի դեմ, փաստ է, այն, որ արդյունքները տեսանելի չեն լինի շատ արագ, սա էլ փաստ է»,- ասաց Է. Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































