Իրաքյան Քրդստանի ռազմականացված կազմավորումը՝ փեշմերգան, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ զինված պայքարի 2 տարում կորցրել է մոտ 1500 մարտիկի, ևս 8600 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի փեշմերգայի հարցերով նախարարության գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի ժամանակ փեշմերգայի 1466 զինվոր զոհվել է, ևս 62-ն անհետ կորել են։ Փեշմերգայի 8610 զինվոր վնասվածքներ է ստացել»,- Յավարի խոսքերն է մեջբերել Քրդստանի Հայրենակցական միության մեդիակենտրոնը։











































