Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Հայաստանում 1995 թվականն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը։

– Պարոն Պեպանյան, ինչո՞ւ Հայաստանում ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ ընդդիմություն, կարելի է ասել, չկա և եթե նույնիսկ կա էլ, ապա շատ թույլ:

– Իրականում մեր ընդդիմությունը վախճանվել է 1995 թվականին, երբ տեսանողների համար ակնհայտ դարձավ, որ օրենքները թղթածին են ու չեն գործում: Բայց մեր քաղաքական գործիչներին դա չէր երևում, ու մեկը մյուսի ետևից հանրությանը առաջնորդում էին հուսալքություն տանող արահետով, այդպես էլ իրենց հարց չտալով, թե ինչու նախորդներն անհաջողության մատնվեցին:

Հիմա Հայաստանում քաղաքական օրացույցով 1995 թվականն է, և վաղուց ժամանակն է պատասխան պահանջելու բոլոր նրանցից, ում կարճամտության պատճառով ժամանակը սառեց-մնաց իր տեղում: 1998 թվականին, երբ քաղաքական դաշտը տրվում էր պաքարի մի նոր փուլի «Ումից է հարկավոր փրկել Հարենիքը» վերնագրով մի գրքույկ գրեցի ու տարածեցի: Այդ գրքույկում, համադրելով իմ ուսումնասիրությունների արդյունքները քսաներորդ դարասկզբի մեր մտածողների եզրահանգումների հետ, հիմնավորել էի, որ իշխանությունները մեր դժվարությունների պատճառը չեն, իրենք էլ հետևանք են, և իրական պատճառը պատմության ընթացքում մեր ժողովրդի մոտ ձևավորված մտածողությունն է: Եվ եթե ուզում ենք երկրում դրական փոփոխություն լինի, ապա հարկավոր է խորհել-գտնել այդ մտածողությունը փոխելու ուղին: Ընդդիմադիր մի թերթ ինձ որակեց իրենց պայքարից շեղող, իսկ առանցքային մի գործիչ էլ ասուլիսի ժամանակ «անցավ» իմ վրայով, թե իբր անիրական տեսություն եմ մատուցում հանրությանը, որ մեր ժողովուրդն ամենևին էլ ներքին խնդիրներ չունի, և ահա իրենք սկսելով քաղաքական պայքարը՝ կապացուցեն դա: Ու դուրս եկան պաքարի: Ու բոլոր պայքարողները բարոյապես մեռան, ինչը որ ինձ համար ակնհայտ էր դեռ տարիներ առաջ:

Մեր ընդդիմությունը հիմա նման է այն բժշկին, ով, անկարող լինելով ախտորոշել հիվանդին, ինչ-ինչ միջոցառումներ է ձեռնարկում: Նման բժշկից վերջիվերջո հրաժարվելու են հիվանդն էլ, հիվանդի հարազատներն էլ: Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն այդպես էլ անընդունակ գտնվեց ճանաչել սեփական հանրությանը, պարզել իրականությունը որոշող երևույթները: Անգամ ալարում են կարդալ նախորդ սերունդների ներկայացուցիչների մտածումների արդյունքները, դաս առնել պարտված շարժումներից կամ սեփական իսկ փորձից: Եվ նման ընդդիմությունը պիտի վախճանվեր: Ոմանք գուժում են, թե սա վերջն է: Այո, վերջն է, բայց քաղաքական պայքարի մի մեթոդի, որը մեզ միայն ավերում բերեց: Մեր իրականությունը այլ լուծում է պահանջում:

– Ստեղծված իրավիճակը՝ նկատի ունեմ ընդդիմության չգոյությունը, իշխանություններին ավելի շատ օգու՞տ է, թե՞ վնաս:

Իշխանություններն «ապրում են» արագորեն զարգացող, ժողովրդավարությունը խորացնող մի երկրում, որն իրականում գոյութուն չունի: Այնպես որ իշխանությունները կապ չունեն մեր իրականության հետ, ու իրենց նպատակը եղած խնդիրները լուծելը չէ: Այդ տեսանկյունից ընդդիմության թույլ լինելը կամ չլինելը շահեկան է, քանի որ իշխանավորների ներվերը հանգիստ կլինեն:

– Իսկ ի՞նչ է լինում այն երկրներում, որտեղ ընդդիմություն չի լինում, արդյո՞ք իշխանության ներսի խնդիրներն ավելի թափանցիկ չեն դառնում, և պայքարն իրար մեջ չի ծավալվում:

– 1995 թվականի ընտրությունններից հետո, երբ իշխանություններն ամեն գնով ապահովեցին իրենց ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն Ազգային ժողովում, ֆրակցիայի առաջին նիստում պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկը գոհունակությամբ հայտարարեց՝ ընդդիմությունն այլևս չի կաշկանդի մեր գործողությունները, և մենք հեշտությամբ կանցկացնենք մեր որոշումները: Բայց նա չգիտեր, որ թե՛ այդ, թե՛ հաջորդ տարվա իրենց ջանքերը՝ ոչնչացնել ընդդիմությանը, վերջնարդյունքում իրենց իսկ քաղաքականապես ոչնչացման հիմքերն էին դնում: Ընդդիմության ջախջախումից հետո սկսվեց տրոհում նույն իշխանական ճամբարում, քանի որ վերացավ ընդհանուր հակառակորդը, ով զսպում էր ներքին տարաձայնությունները:

Անընդդիմադիր մնացած իշխանական համակարգը տրվեց ինտրիգներին, մասնատվեց՝ իր ներսից նորանոր ընդդիմադիր խմբավորումներ արտամղելով: Վերջնարդյունքում այնքան թուլացավ, որ թևերից մեկն, ընդդիմության աջակցությունն ունենալով, նախագահին գահընկեց արեց՝ նրա ողջ թիմի հետ: Նման վտանգ առկա է նաև հիմա: Իշխանական համակարգը միշտ թերացել է պետական մտածողության կրելու տեսանկյունից, և իշխանավորներին միավորող, համակարգող, չափաբերող ազգային-պետական գաղափար ու նպատակ գոյություն չունի: Նրանց գլխավոր միավորողներից մեկը եղել է ընդհանուր հակառակորդը: 

Իշխանական տարբեր կառույցների միջև միշտ էլ եղել են հակասություններ, որոնք քողածածկված են եղել: Անձնական բնույթի լարվածություններ էլ են առկա: Քանի որ հանրային կյանքը կարգավորված չէ, ապա այդ չկարգավորվածությունը ներթափանցած է նաև իշխանական համակարգ, որը պատճառ է դառնում ներքին լուռ դժգոհությունների, կիսասաբոտաժի, համակարգի փաստացի քայքայման: Հիմա, ըստ ամենայնի, դրանք ավելի կսրվեն: Հնարավոր է ինտրիգների ահագնացում: Նման վիճակը ձեռնտու է նախագահի հետ խնդիր ունեցող ներսի և դրսի որոշ շրջանակների համար, ու նրանք, ըստ ամենայնի, յուղ կլցնեն ինտրիգների վրա, կամ իրենք կհրահրեն: Ընդդիմությունն էլ անմասն չի մնա ու կնպաստի իշխանական համակարգում ճաքեր առաջացնելու նման գործընթացին: Այնպես որ Սերժ Սարգսյանին դժվար ու լարված օրեր են սպասվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում