Դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմը շարունակություն կունենա։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը նկարահանված է Մաքս Բրուքսի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ տեղի է ունեցել զոմբիների հետ պատերազմ, ինչից հետո կարողացել է ողջ մնալ մի քանի մարդ:
Paramount ընկերությունը համաշխարհային վարձույթում ֆիլմի հաջող մեկնարկից հետո որոշել է նկարհանել շարունակությունը:
Ֆիլմի շնորհանդեսից հետո առաջին հանգստյան օրերին այն ԱՄՆ-ում վաստակել էր 66 մլն դոլասր ու ևս 45 մլն՝ այլ երկրներում:
Այս ֆիլմը ռեկորդային էր Բրեդ Փիթի ամբողջ կարիերայի ընթացքում, որը ոչ միայն խաղացել է գլխավոր դերակատարին, այլ եղել է ֆիլմի պրոդյուսերը:










































