Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Անգլիացիներն ամերիկացիներից ավելի վատն են. բրիտանական 007-ը լրտեսում է միլիոնավոր հաղորդագրություններ. La Repubblica

Էդվարդ Սնոուդենի վերջին հայտարարություններից դատելով՝ բրիտանական հատուկ ծառայությունները ստացված տեղեկատվությունը կիսում են ամերիկյան Ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին La Repubblica թերթում գրում է Էնրիկո Ֆրանչեսկինին:

«Datagate-ի սկանդալը դեռևս չի ավարտվել: Այն ավելի է ծավալվում: Իսկ բրիտանական հատուկ ծառայությունները դրանում առաջին պլանում են, քանի որ լրտեսում են հեռահաղորդակցության գծերն ամբողջ աշխարհով մեկ, այնուհետև տեղեկատվությունը կիսում են ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության հետ: Սա Էդվարդ Սնոուդենի նոր բացահայտումներն են՝ «խլուրդի», ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի նախկին աշխատակցի, ով Հոնկոնգ է փախել»,- գրված է հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ Սնոուդենը The Guardian թերթին է փոխանցել խիստ գաղտնի տեղեկատվության հերթական չափաբաժինը: Խոսքը փաստաթղթերի մասին է, որոնցում ուղիղ մեղադրանքներ են հնչում GCHQ բրիտանական էլեկտրոնային անվտանգության հզոր գործակալության հասցեին: Միացյալ թագավորության կառավարության աղբյուրները հայտարարում են, որ խոսքն օրինական գործունեության մասին է, սակայն ծրագրի ծավալները հարցեր են առաջացնում՝ մինչև ո՞ր սահմանն է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունն արդարացնում միլիոնավոր մարդկանց անձնական կյանք ներխուժելու անսահմանափակ միջամտությունը:

Հոդվածում նշվում է, որ բրիտանական հատուկ ծառայություններն արդնե գաղտնի կերպով ստացել են տվյալների «հսկայական ծավալներ», որոնք վերաբերում են համացանցին, հեռախոսային խոսակցություններին, և կիսվել են դրանցով ԱՄՆ ԱԱԾ-ի հետ: «Խլուրդը» խոսում է 600 միլիոն հեռախոսազրույցների մասին;

«Ծրագրի օգնությամբ, որը ստացել է Tempora անվանումը, GCHQ-ն ի վիճակի է ուսումնասիրել և հաղորդագրություններն ու թվային տվյալները պահել 30 օր»,- նշվում է հոդվածում:

Սնոուդենի խոսքերով՝ դա ոչ միայն ԱՄՆ-ի խնդիրն է, Մեծ Բրիտանիան նույնպես կարևոր դերակատարում ունի դրանում: Անգլիացիներին անգամ ավելի վատն են, քան ամերիկացիները: Նախկին գործակալը հստակեցնում է, որ ծրագիրը գործում է ավելի քան 1.5 տարի: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել Սնոուդնեի այս բացահայտումները: Սակայն ինչպես նշում է The Guardian-ը, լրտեսելու թույլտվությունը պետք է սահմանափակվեր մի քանի օբյեկտներով. Կարելի էր լրտեսել միայն կասկածելի տարրերին, այլ ոչ թե անսահմանափակ թվով մարդկանց: Պարբերականի աղբյուրը նշել է, որ այս ծրագրի միջոցով ստացված տեղեկատվությունը նպատսել է լուրջ հանցագործությունների բացահայտմանը և կանխելուն:

«Այլ խոսքերով՝ դիլեման նույնն է. անվտանգություն՝ ընդդեմ անձնական կյանքի իրավունքի, ահաբեկչության դեմ պայքար՝ ընդդեմ անձնական ազատությունների իրավունքի»,- եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում