Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Օռլանդոյի միջադեպից հետո իր երկիրը պատրաստ է պայքարել ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի հետ միասին։ Այս մաին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աբեի հեռագրին։
Վարչապետը նաև ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ գեյ-ակումբում տեղի ունեցած հրաձգության և բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
«Միանում ենք կոշտ վճռականությանը՝ պայքարելու ահաբեկչության դեմ, և կշարունակենք անդադար պայքարը ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի և միջազգային հանրության հետ փոխգործակցությամբ»,-հայտարարել է Աբեն։






































