Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի օրը պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային հրաժարականի կոչ է արել, քանի որ նա չի դատապարտել «արմատական իսլամական ահաբեկչությունը», հայտնում է RIA Novosti-ն:
«Վերջապես Օբաման մտադի՞ր է օգտագործել «արմատական իսլամական ահաբեկչություն» բառերը: Եթե ոչ, նա անմիջապես պետք է խայտառակ ձևով հրաժարական տա»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Գրառումը կատարվել է համարյա Օբամայի ելույթի հետ միաժամանակ, որը չի օգտագործել այդպիսի արտահայտություններ՝ խոսելով Օռլանդոյի ահաբեկչության մասին, որտեղ աֆղանական ծագմամբ ամերիկացին գնդակահարել է 50 մարդ:
ԱՄՆ նախագահը ավանդաբար խուսափում է «իսլամական ահաբեկչություն» բառակապակցությունից, որի համար քննադատության է ենթարկվում Թրամփի և այլ հանրապետականների կողմից:










































