Limp Bizkit խմբի ղեկավար Ֆրեդ Դերսթը կսկսի ծրագիր վարել Rock FM երաժշտական ռադիոկայանով, հայտնում է Lenta.ru-ն:
Դերսթը մասնակցել է քասթինգի ու անցել: Հաղորդման պրեմիերան տեղի կունենա հունիսի 25-ին: Հաղորդման անվանումը կհրապարակվի նույն օրը:
Rock FM-ում հայտնել են, որ հաղորդման ժամանակ Դերսթը կհնչեցնի այն երաժշտությունը, որը ինքն է սիրում ու կպատասխանի ռադիոունկնդիրների հարցերին: Հաղորդումը եթեր կհեռարձակվի ռուսերենով թարգմանաբար:
Rock FM ռադիոկայանը սկսել է աշխատանքը 2007թ.:
Rock FM-ում հեղինակային հաղորդումներ ունեն երաժշտական քննադատ Արտեմի Տրոյիցկինն ու «Ակվարիումի» ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը:










































