«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Իջևան քաղաքում զինված տղամարդը դանակահարել է «Բազե» հանրախանութի տնօրենին: Ըստ մեր աղբյուրների՝ այսօր կեսօրին զինված տղամարդը փորձել է գողություն կատարել Իջևան քաղաքի «Բազե» հանրախանութից, որտեղ նրան բռնել է խանութի տնօրենը, և սկսվել է վիճաբանություն: Մեր աղբյուրների համաձայն՝ վիճաբանության ընթացքում գողը դանակով հարվածել է «Բազե»-ի տնօրենին, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից՝ հավելելով, որ զինված տղամարդը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ՀՀ ոստիկանություն:
Ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել 1966 թ. ծնված Ա. Հարությունյանը: Դանակն առգրավված է, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:







































