Ռուսաստանի համար կառուցված, սակայն Եգիպտոսին վաճառված «Միստրալ» ուղղաթիռակիրներից առաջինը դուրս է եկել ֆրանսիական Սեն-Նազար քաղաքի նավահանգստից՝ հայտնում է France Presse-ը:
Նավը ծով է դուրս եկել առավոտյան ժամը մոտ 10-ին: Այն կլողա Ատլանտյան օվկիանոսով, որտեղից Ջիբլարթարի նեղուցով կանցնի Միջերկրական ծով՝ կտրելով 3 հազար ծովային մղոն ընդհանուր տարածություն: Նավը Եգիպտոս կհասնի հունիսի 22-ին:
Երկրորդ «Միստրալը» ծրագրվում է Եգիպտոսին փոխանցել մինչև սեպտեմբերի վերջ:









































