Հայտնի չինացի իրավապաշտպան և քաղաքացիական իրավունքների մարտիկ Չեն Գուանչենին ԱՄՆ-ում եղած ժամանակ կարող էին լրտեսել հատուկ ծառայությունները: ԱՄՆ-ում կույր այլախոհին նվիրված էլեկտրոնային սարքերում հայտնաբերել են լրտեսական սարքավորումներ: Այս մասին հայտնում է Russia Today-ի կայքը:
Լրտեսումների հետ կապված ամերիկյան հատուկ ծառայությունների PRISM ծրագրի սկանդալային բացահայտումից մի քանի շաբաթ անց նոր սկանդալ է առաջացել:
2012-ի մայիսին կույր չինացի այլախոհն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ՝ փախչելով Չինաստանից, որտեղ նա գտնվում էր տնային կալանքի տակ:
Նշենք, որ նրան նվիրված սարքերում ուսումնասիրության ժամանակ Նյու Յորքի համալսարանի տեխնիկական մասնագետները հայտնաբերել էին թաքնված ծրագիր:







































