Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստան-ԵՄ նոր հարաբերության նո՞ր սեպտեմբերի 3

Հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության համաձայնագրի խորհրդարանական վավերացման հարցը հասունանում է մի կարևոր գործընթացին զուգահեռ, որը կարծես թե այնքան էլ չի նկատվել: Խոսքը Հայաստան-Եվրամիություն հարաբերության նոր փաստաթղթի շուրջ բանակցության մասին է:

Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունն ընթանում է առանց մեծ աղմուկի, բայց դրա վերաբերյալ պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնցից վերջինը Սերժ Սարգսյանն արեց ԵԺԿ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ այցելության ընթացքում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական ընտանիքի անդամ է, ինչն անկասկած հիմնարար հայտարարություն է պետական քաղաքականության ուղենիշի առումով:

Եվ ահա, դրան հաջորդում է այն, որ Հայաստանի խորհրդարանի օրակարգում է հայտնվում դեկտեմբերին կնքված հայ-ռուսական համաձայնագիրը, որով «եվրոպական քաղաքակրթական ընտանիքին» պատկանող Հայաստանը իր օդը դնում է եվրասիա-ռուսական հովանոցի տրամադրության տակ՝ այդտեղից բխող բոլոր քաղաքական և նաև քաղաքակրթական հետևանքներով հանդերձ: Մեծ հաշվով, Եվրամիության հետ նոր փաստաթղթի շուրջ բանակցող Հայաստանը զուգահեռ հաստատում է մի փաստաթուղթ, որը ըստ էության նույն ԵՏՄ-ն է, պարզապես՝ օդում: Եթե Հայաստան-ԵՄ Ասոցացման շուրջ բանակցության գործընթացին հակադրվեց ԵՏՄ նախագիծը, ապա այժմ արդեն, Հայաստան-Եվրամիություն նոր բանակցությանը, փաստորեն, հակադրվում է հակաօդային պաշտպանության միասնական համակարգի, այլ կերպ ասած՝ հակաօդային ԵՏՄ նախագիծը:

Զուտ բովանդակային առումով դրանք տարբեր բաներ են, մեկը ռազմական նախագիծ է, մյուսը առավելապես քաղաքական բովանդակություն ունի՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության այլ նորմերի գերակշռությամբ, նաև որոշակի տնտեսական բաղադրիչով: Սակայն տվյալ պարագայում կարևորը մեսիջներն են, և ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, երբ Եվրամիության հետ նոր փաստաթղթի շուրջ բանակցության գնացող Հայաստանի իշխանությունը մյուս ձեռքով կատարում է կամ կատարելու է մի քայլ, որով հերթական անգամ ի ցույց է դնելու ինքնիշխան քաղաքականության իր անընդունակությունն ու անհրաժեշտ պահին Ռուսաստանի որևէ ցանկությանը կամ քմահաճույքին դիմադրելու կարողության բացակայությունը:

Այսինքն՝ եթե առաջին անգամ Ռուսաստանը սեպտեմբերի 3-ով դա ցույց տվեց, ապա հիմա դա ցույց է տալիս ՀՊ համաձայնագրով: Բնական է, որ այդ հանգամանքը իր ազդեցությունն է թողնելու Հայաստան-Եվրամիություն բանակցային գործընթացի վրա, քանի որ մի բան է բանակցել պետության հետ, որն ինքնիշխան է, մեկ այլ բան է բանակցել մի պետության հետ, որն անգամ ապրիլյան պատերազմից հետո շարունակում է կուրորեն, տկարությամբ հետևել ռուսական կայսերական ծրագրերին: Իսկ առանցքային պահն այստեղ այն է, որ Հայաստան-Եվրամիություն նոր հարաբերություններում առկա է անվտանգության խնդիրների առավել շոշափելի և առարկայական դիտարկման հեռանկար, որի մասին ամիսներ առաջ հայտարարել էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ասելով, որ Եվրամիությունը Հայաստանին առաջարկներ կանի անվտանգության ոլորտի հետ կապված:

Միաժամանակ, բոլորովին վերջերս ԵԺԿ 40-ամյակի կապակցությամբ Հայաստանում ՀՀԿ նախաձեռնած միջոցառմանը հղած իր ուղերձում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Յոզեֆ Դոլը հետաքրքրական ձևակերպում էր արել՝ հայտարարելով, որ կլինեն Հայաստանի կողքին՝ պաշտպանելու Հայաստանի բարեփոխման համարձակ նախաձեռնությունները: «Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալ այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում»,- հայտարարել էր ԵԺԿ նախագահը:

Անվտանգության խնդրի կարևորությունն ու նրբությունը Հայաստանի արտաքին հարաբերությունների կառուցման հարցում, արտաքին քաղաքականության մշակման հարցում կարիք չունի հավելյալ մեկնաբանությունների կամ բացատրությունների: Հայաստան-Եվրամիություն առաջին հարաբերության կամ դրա առաջին՝ եվրաասոցացման փորձի կարևոր բացերից մեկը թերևս հենց այդ խնդրի բացակայությունն էր կամ դրանում առարկայության, կոնկրետության պակասը: Եվ կասկածից վեր է, որ, իհարկե, ոչ լոկ դա, բայց նաև դա էր պատճառը այդ գործընթացի անարդյունավետ և նաև անփառունակ ավարտի: Սակայն, ընդհանուր առմամբ, իհարկե խնդիրը լոկ ասոցացման գործընթացը չէր, այլ ընդհանրապես Հայաստանի հարաբերությունը եվրատլանտյան բևեռի հետ՝ որպես անվտանգության խնդրում նվազագույն անհրաժեշտություն դիտվող դիվերսիֆիկացիայի գրավական, ինչի ծայրաստիճան լուրջ դեֆիցիտը զգացվեց ապրիլյան պատերազմում:

Այս տեսանկյունից, անվտանգության խնդիրն է, խոշոր հաշվով, դառնում առանցքայինը Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերություններում և անկասկած է, որ հենց դա կարող է լինել այդ հարաբերության լոկոմոտիվը: Բայց կարո՞ղ է լինել: Այդ հարցը արդիական էր ընդհանրապես, ու Եվրամիության հետ նոր հարաբերության ուրվագծումից սկսած, և դրա մեկնարկի մասին հայտարարությունից հետո էլ միշտ հրատապ էր հարցը, թե արդյո՞ք չկա ռուսական խոչընդոտի վտանգ:

Ահա այդ իմաստով, ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը սպառնում է դառնալ այդ հարցի, մեղմ ասած, ոչ դրական պատասխանը, առավել ևս, երբ այդ համաձայնագրի մասով կան մի շարք հարցեր, որոնք չեն արժանանում սպառիչ ու համոզիչ պատասխանների: Այդ իմաստով կասկած չկա, որ Հայաստան-ԵՄ հարաբերության ընթացքի համար կարևոր և արդյունավետ քաղաքական մեսիջ կլիներ, եթե Հայաստանն ինքնիշխանություն ցուցաբերեր և եթե չչեղարկեր ընդհանրապես, ապա ՀՕՊ համաձայնագրի վավերացումը հետաձգեր առնվազն մինչև Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի լիարժեք բանակցումն ու ստորագրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում